Արթուր Դավթյանը կմասնակցի Արևելյան 6-րդ տնտեսական համաժողովին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Արևելյան 6-րդ տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Վլադիվոստոկ:
Այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ Արեւելյան 6-րդ տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը Ռուսաստանի Դաշնություն (Վլադիվոստոկ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: