ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արտաշատում սոցիալական բնակելի շենքի վերակառուցման համար հայտարարվել է նախաորակավորման մրցույթ

Արտաշատում սոցիալական բնակելի շենքի վերակառուցման համար հայտարարվել է նախաորակավորման մրցույթ

Հայտարարվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում գտնվող ոչ առևտրային սոցիալական բնակելի շենքի վերակառուցման աշխատանքների համար նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր՝ ընկերությունների ընտրության նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
 
Աշխատանքներն իրականացվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ և «Կաթոլիկ օգնության ծառայությունների» (CRS) կողմից՝ Հայաստանում ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում․ այն նպատակ ունի նպաստել տեղահանված անձանց, փախստականների, ինչպես նաև տեղաբնակների համար կայուն և մատչելի բնակարաններում բնակվելու հնարավորության ապահովմանը։
 
Նախաորակավորման մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://caritas.am/hy/reconstruction-works-artashat/
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ ապրիլի 30, ժամը՝ 12։00։

  • Կիսվել: