շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտագնա աշխատանքի մեկնածներին ՊԵԿ-ը սկսել է հարկել․ 1005 ծանուցում է ուղարկվել․ «Հետք»

Արտագնա աշխատանքի մեկնածներին ՊԵԿ-ը սկսել է հարկել․ 1005 ծանուցում է ուղարկվել․ «Հետք»

«Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները փաստի առաջ են կանգնել։ Հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, գումար վաստակել, ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։

Նման բովանդակությամբ նամակներ ստացած քաղաքացիներից մեկը «Հետք»-ին է ներկայացրել ՊԵԿ-ի ծանուցումը և հայտնել, որ 2022 թ․-ին ՌԴ-ում աշխատելու շրջանում վճարել է այնտեղի բոլոր հարկերը, իսկ եկամուտն ուղարկել է տուն՝ Հայաստան, որ ընտանիքի անդամները հոգան սոցիալական կարիքները։ Նրա մտքով չի անցել, որ արտագնա աշխատանքից ստացած եկամուտը նաև Հայաստանում պետք է հարկվի, քանի որ նման բան երբևէ չէր եղել։

ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունից ստացված նամակում նշված է եղել, որ հարկայինի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ նշված քաղաքացին ՌԴ ռեզիդենտ կազմակերպությունից 2022 թ․-ին ստացել է 758 հազար 622 ռուբլի աշխատավարձ, որից ՌԴ-ում վճարվել է 98 հազար 621 ռուբլի եկամտային հարկ։ ՊԵԿ-ից հայտնել են, որ Հայաստանից դուրս ստացված եկամուտը ենթակա է հարկման, որը 2022 թ․-ի 21 % եկամտահարկի դրույքաչափով կազմում է 393 հազար դրամ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: