հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արմավիրի մարզպետը գործարարների հետ քննարկել է Ուֆայում անցկացվելիք «Միջազգային բիզնես շաբաթ» ֆորումին մարզի գործարարների մասնակցության հարցերը

Արմավիրի մարզպետը գործարարների հետ քննարկել է Ուֆայում անցկացվելիք «Միջազգային բիզնես շաբաթ» ֆորումին մարզի գործարարների մասնակցության հարցերը

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հանդիպել է մարզի գործարարների հետ, որի ընթացքում քննարկվել են սույն թվականի դեկտեմբերի 14-17-ը Բաշկորտոստանի Հանրապետության մայրաքաղաք Ուֆայում անցկացվելիք «Միջազգային բիզնես շաբաթ» ֆորումին մարզի գործարարների մասնակցության հարցերը:
 
Մարզպետը, կարևորելով Բաշկորտոստանի հետ համագործակցություն սկսելու և զարգացնելու հեռանկարները, ներկայացրել է այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ հետաքրքրվելով գործարարների արտադրության արտադրողականության ծավալներով, հավելյալ շուկաներ ընդլայնելու հնարավորություններով:
 
 
Քննարկվել են մարզում արտադրվող գյուղմթեքների, կոնյակի, գինու արտահանման ծավալների ավելացման, մարզպետարանի միջոցով Բաշկորտոստանի Հանրապետության կողմից համագործակցության առաջարկին ընդառաջ գնալու հետ կապված մի շարք մանրամասներ՝ նախանշելով փոխգործակցության օրակարգը զարգացնելու և շփումներն ակտիվացնելու հնարավոր տարբերակները:

  • Կիսվել: