Արդշինբնակը հավաստում է, որ մոբայլ հավելվածի խաթարում առկա չէ
Արդշինբանկը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված սոցցանցերում տարածվող բանկի մոբայլ հավելվածի հաքերային հարձակման մասին լուրերի հետ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Թեստավորման աշխատանքների ընթացքում աշխատանքային փորձնական հաղորդագրությունն ուղարկվել է իրական միջավայր, հայցում ենք Ձեր ներողամտությունը։ Մոբայլ հավելվածի անվտանգության խաթարում առկա չէ։
Շնորհակալություն վստահության և համագործակցության համար»։