չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արարատյան դաշտում առաջացել են դեղձենու և ծիրանենու առաջին տերևները, տեղ-տեղ սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը

Արարատյան դաշտում առաջացել են դեղձենու և ծիրանենու առաջին տերևները, տեղ-տեղ սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը

Շաբաթվա ընթացքում դիտված եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։

Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, որոշ շրջաններում սկսվել է հասկակալումը։

Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, լեռնային շրջաններում՝ հանգուցային արմատների առաջացումը։

Արարատյան դաշտում առաջացել են դեղձենու և ծիրանենու առաջին տերևները, տեղ-տեղ սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը։

Խաղողի բողբոջները բացվել են։

  • Կիսվել: