չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արարատի մարզում՝ «Եվրոբլոկի» արտադրամասում, հայտնաբերվել է 23-ամյա տղայի դի. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

Արարատի մարզում՝ «Եվրոբլոկի» արտադրամասում, հայտնաբերվել է 23-ամյա տղայի դի. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

Երեկ՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է  ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի Շիրազի 36 հասցեում գործող «Եվրոբլոկի» արտադրամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը: Ժամանել է նաև  հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Արա Ղարիբյանը: Ոստիկանները պարզել են, որ  նույն օրը՝ ժամը  09:00-ի սահմաններում, նշված արտադրամասում «Եվրոբլոկ»  արտադրող սարքը աշխատացնելու ժամանակ Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արամ Հարությունյանը անզգուշաբար հոսանքահարվել և տեղում մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված արտադրամասը պատկանում  է Արարատ գյուղի բնակիչ, 56-ամյա Խաչիկ Պողոսյանին, ով նաև  «Խաչիկ Պողոսյան»  ՍՊԸ-ի տնօրենն է: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

  • Կիսվել: