շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արարատի մարզի Պարույր Սեւակ գյուղում կրթահամալիր կկառուցվի

Արարատի մարզի Պարույր Սեւակ գյուղում կրթահամալիր կկառուցվի

Արարատի մարզի Պարույր Սեւակ գյուղում կրթահամալիր կկառուցվի: Այդ նպատակով կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որը վերաբերում է Պարույր Սևակ գյուղի 11-րդ փողոց 8 հասցեում գտնվող 1․63841 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերությամբ  Հայաստանի Հանրապետությանը փոխանցելուն:

Հաշվի առնելով, որ նվիրաբերության իրավունքով փոխանցվող հողամասի վրա նախատեսվում է կառուցել կրթահամալիր՝ նախագծով առաջարկվել է, որ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հողամասի վրա կառուցվող կրթահամալիրի կառուցման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում համապատասխան փաստաթղթերի (կրթահամալիրի նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն)  փաթեթը տրամադրել Կոմիտեին՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնելու համար։

 

  • Կիսվել: