հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արարատի մարզի 20 բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով շուրջ 30 կմ երկարության ոռոգման ջրագծեր են կառուցվելու

Արարատի մարզի 20 բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով շուրջ 30 կմ երկարության ոռոգման ջրագծեր են կառուցվելու

Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ խոշորացված համայնքի Դիմիտրով, Արաքսավան և Հովտաշեն բնակավայրերում ընթանում են ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքներ։

Ընդհանուր 5,5 կմ երկարությամբ ջրագծերի կառուցումը համայնքում կկրճատի ջրի կորուստները, կավելանան ոռոգվող հողատարածքները։

Ծրագրի ընդհանուր արժեքը 160 միլիոն 500 հազար դրամ է, որից 60%-ը հատկացնում է Կառավարությունը, 40%-ը համայնքի մասնաբաժինն է։

Նշենք, որ մարզի 20 բնակավայրում նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ընդհանուր շուրջ 30 կմ երկարությամբ ոռոգման ջրագծերի կառուցում։

  • Կիսվել: