երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է

«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է

«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է երկրի առողջապահության նախարարության կողմից։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Արգելվում է Հայաստանի Հանրապետության «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ- ի արտադրած սննդամթերքի ներմուծումը Բելառուսի Հանրապետության տարածք, իրացումը, պահպանումը, փոխադրումը, օգտագործումը ՝ կապված արտադրանքում ներկանյութերի հայտնաբերման մասով սննդամթերքի անհամապատասխանության հայտնաբերման հետ», - ասված է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշված է, որ գործարանի արտադրանքը պետք է հանվի առևտրից և ոչնչացվի։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: