կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ձկնաբուծարաններում կասեցվել է ապօրինի 7 հոր

Ձկնաբուծարաններում կասեցվել է ապօրինի 7 հոր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզում «Միքայել Շահվերդյան» Ա/Ձ-ին և Արսեն Խաչատրյանին պատկանող ձկնաբուծարաններում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

Պարզվել է, որ Մասիսի Նորամարգ և Զորակ բնակավայրերում համապատասխանաբար 4 և 3 գրունտային հորից առանց ջրօգտագործման թույլտվությունների առկայության իրականացվել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 7 հորի շահագործումը կասեցվել է։

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

  • Կիսվել: