ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԱՊՀ  հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի իրադարձությունները

ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի իրադարձությունները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներն այսօր առցանց ձևաչափով մասնակցել են Սամարղանդում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 57-րդ նիստին:

Հանձնաժողովից հայտնում են, որ նիստի ընթացքում հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով:

Իր խոսքում նա շեշտադրել է Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով օրենդրական բարեփոխումների փաթեթի մշակումը, որով առաջարկվող  առանցքային փոփոխություններից է ՄՊՀ-ին սպառողների հավաքական շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի լիազորությունների վերապահումը:

Անդրադարձ է կատարվել նաև Հանձնաժողովի իրավակիրառ պրակտիկայից ուշագրավ օրինակների՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության և այլ դրսևորումներով:

Խորհրդի նիստին նախորդել է Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի նիստը, որի շրջանակում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր:

  • Կիսվել: