Ապարանում գազամատակարարումը վերականգնվել է
Ապարանում գազամատակարարումը վերականգնվել է։ Համապատասխան ծառայությունների օպերատիվ աշխատանքի արդյունքում այժմ բնակչության գազամատակարարումն իրականացվում է բնականոն ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է Ապարանի համայնքապետարանը:
«Ապարան քաղաքի հարգելի՛ բնակիչներ, խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ:
Հիշեցնենք՝ հունիսի 15-ին՝ ժամը 16:10-ից սկսած, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։