կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«ԱՊԱԳԱ» Հիմնադրամի 2021-ի հաջողության պատմությունը

«ԱՊԱԳԱ» Հիմնադրամի 2021-ի հաջողության պատմությունը

«Ապագա» բարեգործական հիմնադրամը պաշտոնապես ամփոփեց վերջին մեկ տարվա ընթացքում իրագործված ծրագրերը և ներկայացրեց 2022 թվականի գործունեության հիմնական ուղղությունները: Միջոցառմանը հետևեց Պյոտր Չայկովսկու «ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿ» («Մարդուկ-Ջարդուկը») երկու գործողությամբ բալետային ներկայացման երկար սպասված պրեմիերան։

«Ապագա» հիմնադրամն առանձնանում է նրանով, որ շահառուներին տալիս է նոր հմտություններ, տալիս է անհրաժեշտ գործիքներ, ներգրավում է շահառուներին արդյունք ստեղծելու շղթայում և օգնում է իրացնել ստեղծված արդյունքը: Այս համապարփակ և երկարաժամկետ լուծումների միջոցով այն օգնում է դուրս գալ «աղքատության մտածելակերպից»: 

2021 թվականի ընթացքում Հիմնադրմն աշխատել է Երևանում և մարզերում բնակվող 100 շահառու ընտանիքների հետ։ Դառնալով «Ապագա» հիմնադրամի շահառու, ծրագրի մասնակիցները մասնագիտանում են որևէ ոլորտում, ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, ստանում մասնագիտական որակավորում և մեր օգնությամբ անցնում են աշխատանքի կամ հիմնում իրենց փոքր բիզնեսը։ Հարկ է նշել, որ գյուղատնտեսական ոլորտի ծրագերերի շահառուներին հիմնադրամը օգնում է ոչ միայն հիմնել փոքր տնտեսությունն, այլ օգնում է ամբողջությամբ վաճառել ստեղծված արտադրանքը:

Ինչպես նշեցին Հիմնադրամի համանախագահներ Իրինա Բենգլյանը և Ռուզաննա Աղինյանը, հիմնդրամի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպատակ ունեն էապես փոխել շահառուների կյանքի որակը։ Իրականացված ծրագրերի շրջանակում մենք կարողանում ենք հնարավորությունների նոր ճանապարհ բացել, որտեղ ոչ միայն լուծվում է զբաղվածության հարցը, այլ առհասարակ վերաիմաստավորվում է մարդու կյանքը, քանի որ վերականգնվում վստահությունը սեփական ուժերի նկատմաբ և մարդն իրեն հասարակության լիարժեք անդամ է զգում։

«Մեր հիմնական նպատակն այն է, որ օգնությունն էլ արժանապատիվ լինի և իսկապես մարդու կյանքում փոփոխություն բերի, որը կնպաստի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի կերտմանը՝ դնելով անխախտ հիմնաքարերը: Սա է աղքատության հաղթահարման ճիշտ ճանապարհը, որն անշուշտ դժվար է, բայց արդյունավետ, իսկ ստացված արդյունքերը ոգևորող և պարտավորեցնող»,- իր ելույթում նշեց «Ապագա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ  Տաթև Այրումյանը։

2022 թվականին «Ապագա» հիմնադրամը շարունակելու է իրականացնել դրական ու համոզիչ արդյունքներ ապահոված իր բոլոր ծրագրերը՝ ընդարձակելով աշխարհագրությունը, գործունեության ոլորտները և ներառված ընտանքիների քանակը:

Հավելենք նաև, որ Հիմնադրամի գաղափարներին ու մոտեցումներին վստահում են բազմաթիվ գործընկերներ, որոնց շրջանակներում են տարբեր տեղական և միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, փորձագետներ և իրենց ոլորտի առաջատար մասնագետներ։ Գործընկերների հետ ուղղորդված և համատեղ ջանքերի արդյուքնում է նաև հնարավոր դարձել կյանքի կոչել բազմաթիվ համարձակ նախաձեռնություններ։

«Ապագա» հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականին գործարարներ Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի նախաձեռնությամբ, ովքեր այս քայլով ձեռնամուխ եղան աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին, այդ թվում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ընտանիքներին ու զինհաշմանդամներին:

  • Կիսվել: