ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անզիջում եղեք որակից շեղման ցանկացած դրսևորման դեպքում» Քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ աշխատակիցներին

Անզիջում եղեք որակից շեղման ցանկացած դրսևորման դեպքում» Քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ աշխատակիցներին

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար կազմը՝ նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ, խորհրդակցություն է անցկացրել քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնակցությամբ։

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ քննարկվել են ընթացիկ ծրագրերի իրականացման տեմպերը, հայտնաբերված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

 

Կոմիտեի նախագահն աշխատակիցներին առաջադրել է հստակ պահանջներ՝ որակի ապահովման նկատմամբ լինել հետևողական, ծրագրերը համակարգելիս անզիջում լինել որակից շեղման ցանկացած դրսևորման դեպքում և անպերապահորեն կատարել ցանկալի արդյունքի հասնելու համար տրված հանձնարարականները։ Նա հորդորել է խստորեն հետևել ժամանակացույցի պահպանմանն ու ծրագրերի պատշաճ իրագործմանը։

«Բոլորիցդ ակնկալում եմ պատասխանատու և սրտացավ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ՝ համատեղ ուժերով աշխատանքների կազմակերպման առավել արդյունավետ տարբերակ գտնելու և կոմիտեին վստահված ծրագրերը ողջ ծավալով ու բարձր որակով վերջնակետին հասցնելու համար»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։

Կոմիտեի ղեկավարն աշխատակիցներին է ներկայացրել նաև կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր տեսլականը, որը թույլ կտա ծրագրերի ամենօրյա հետևողական համակարգում իրականացնել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում։

  • Կիսվել: