Անորոշությունները շատ են. ֆինանսների նախարարը՝ Իրանի շուրջ զարգացումների հնարավոր տնտեսական հետևանքների մասին
Հայաստանի ֆինանսների նախարարությունը Իրանի շուրջ զարգացումների հնարավոր տնտեսական հետևանքների վերաբերյալ դեռևս սցենարային վերլուծություններ չի մշակել։
Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով Իրանի դեմ վերջին հարձակումների պայմաններում Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցությունների գնահատման վերաբերյալ պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցին։
«Դեռ անորոշությունները շատ են։ Այդ սցենարների ենթադրությունները կարող են շատ շեղվել։ Երբ կզգանք, որ ազդեցությունները կոնկրետ են և տեսանելի, բնականաբար, համապատասխան վերլուծությունները կներկայացնենք կառավարությանը»,– ասաց նախարարը։