կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
ԱՄՆ-ն դեֆոլտի շեմին է, ի՞նչ կարող է սպառնալ ՀՀ ֆինանսական շուկային. պարզաբանում է փոխնախարարը

ԱՄՆ-ն դեֆոլտի շեմին է, ի՞նչ կարող է սպառնալ ՀՀ ֆինանսական շուկային. պարզաբանում է փոխնախարարը

Հայաստանի ֆինանսական համակարգը, ինչպես միշտ դրսեւորում է բարձր կայունություն եւ այս արագ փոփոփվող աշխարհին մեր արձագանքը միշտ համարժեք է, մենք որեւէ նման ռիսկեր մեր ազգային մակարդակում չունենք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՄՆ տնտեսությունը դեֆոլտի շեմին է, ինչպես դա կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա:

«Նման հարցերը պատշաճ վերլուծության, հետազոտության կարիք ունեցող հարցեր են, եւ լուրջ չէ այդ կարգի խորը հարցերը այսպես ոտքի վրա եւ ոչ պրոֆեսիոնալ միջավայրում քննարկել: Դուք գերագնահատում եք իմ տեղեկացվածության կամ պրոֆեսիոնալիզմի մակարդակը: Ես սիրողական պատասխաններ չպետք է տամ»,-ասաց փոխնախարարը:

  • Կիսվել: