Ամեն ինչ անում ենք՝ հունվարի 1–ից գոնե մի փուլով սկսի գործել պարտադիր բժշկական ապահովագրությունը. Արսեն Թորոսյան
Ամեն ինչ անում ենք, որ 2026թ. Հունվարի 1–ից մի փուլով գոնե սկսենք գործարկել պարտադիր բժշկական ապահովագրությունը։ Այս մասին ասել է առողջապահության նախկին նախարար, ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Մենք հենց հիմա էլ քննարկումների մեջ ենք, ամեն ինչ անում ենք, որ ինչքան հնարավոր է՝ շուտ գործարկվի համակարգը»,– ասաց պատգամավորը։
Նշենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես ներկա էր քննարկմանը, սակայն, նա խուսափեց ժամկետ նշելուց։


