Ամեն երկիր իր արտադրանքը պրոտեկցիա է անում, ՀՀ-ում այդ գործիքները թույլ են, մարքեթինգային ինստիտուտները թույլ վիճակում են. Խաչատուր Սուքիասյան
Ամեն մի երկիր իր արտադրանքը պրոտեկցիա է անում տարբեր գործիքներով, ՀՀ-ում այդ գործիքները բացակայում են, մարքեթինգային ինստիտուտները շատ թույլ վիճակում են, պետական մարմինը մարքեթինգային ոչ մի բաժին չունի, որպեսզի աջակցի, օգնի: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Սուքիասյանի խոսքով՝ ժամանակն է մտածել այդպիսի և՛ ինստիտուտ, և՛ որոշակի կառույցներ ստեղծելու մասին:
Պատգամավորը Երևանի տոնածառի օրինակը բերեց:
«Շատ լավ կազմակերպված էր Երևանի տոնածառը՝ 2024 թվականի դեկտեմբերին, ավելի շուտ էին կազմակերպել, ինքը տարածվեց: 6-7 հարյուր միլիոն դրամ գումար էր ծախսվել, բայց ոչ մի կոպեկ չէր ծախսվել դրա մարքեթինգի վրա, որպեսզի թիրախային կարողանայինք ներկայացնել օպերատորներին, որոնք պետք է պայմանագրեր կնքեին Հայաստանի հետ:
Ցանկացած արտադրանքի դեպքում ՀՀ շուկան շատ բաց է, որովհետև ազատ շուկայական պայմաններ են, բայց այն գործիքները, որոնք դրսից օգտագործվում են այստեղ և այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվում իրացնող կառույցների հետ՝ ՀՀ արտարդողների մեկ-երկու տոկոսն այդ հնարավորությունը և՛ միջոցների, և՛ ինստիտուցիոնալ առումով չունի»,- ասաց Սուքիասյանը: