երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ամասիա և Սարապատ համայնքները տեխնիկա են ստացել (լուսանկար)

Ամասիա և Սարապատ համայնքները տեխնիկա են ստացել (լուսանկար)

Ամասիա և Սարապատ համայնքները տեխնիկա են ստացել: Այս մասին տեղեկացնում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

՛՛ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող 《Աջակցություն ՏԻՄ բարեփոխումներին》 ծրագրի շրջանակներում Ամասիա և Սարապատ համայնքները ստացել են 29 միլիոն 950 հազար դրամ (յուրաքանչյուրը) արժողությամբ մեկական էքսկավատոր՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: