երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ամանորյա  միջոցառումներով  ցանկանում ենք խթանել զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան․ Փաշինյան

Ամանորյա  միջոցառումներով  ցանկանում ենք խթանել զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան․ Փաշինյան

Ամանորյա  միջոցառումներով  ցանկանում են խթանել զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան։ Այս մասին այսօր ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

«Հայաստանը տուրիզմի համար սեզոնայնություն չպետք է ունենա: Տարվա մեջ Հայաստանը 12 ամիս պետք է հետաքրքիր լինի տուրիստների համար», ասաց նա։

Նա նաև անդրադարձել է ամանորի բովանդակային մասին։ «Շատ է խոսվում այն մասին՝ արժե արդյոք այդքան գումար կազմել, երբ Հայաստանում բազմաթիվ սոցիալապես անապահով մարդիկ կան: Միջավայրը, որը ստեղծվելու է հրապարակում, հենց առաջին հերթին ամենօրյա ավանդական ծախսեր իրականացնելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն է տալու, որպեսզի նրանք իրենց հնարավորությունների սահմաններում, բայց շատ ուրախ Ամանորը նշեն հրապարակում:

Ըստ վարչապետի՝ դեկտեմբերի 21-ից մինչեւ հունվարի 5-ը Երեւանի կենտրոնում միջոցառումներ են լինելու․ «Երեւանի 2750-ամյակի այգում եւ Հանրապետության հրապարակում ամենօրյա համերգներ են լինելու։ Մենք ուզում ենք այնպես անել, որ երեխաները նայեն ոչ թե իրենց եւ իրենց հարեւանների սեղաններին, այլ բեմերին, որ իրենց վիզուալ գեղագիտությունը զարգացնեն»։

Փաշինյանը նշել է, որ խանդով է վերաբերվում, որ ամանորյան տոներին պոպուլյար են  ոչ թե հայկական այլ գլաբալ երաժշտունը, և ընդգծել, որ պետք է նոր երգ գրելու ավանդույթը շարունակենք այնքան ժամանակ, որ նոր երգը այնքան պոպուլյար լինի Հայաստանում, որքան jingle bells-ը կամ happy birthday-ը։

«Նոր երգ կա Ամանորի հետ կապված, որը կներկայացվի Հանրապետության հրապարակում։ Մենք պրոցեսը այնքան պետք է շարունակենք, որ ՀՀ-ում ծնվի մի երգ, որը իր պոպուլյարությամբ կհաղթի գլոբալ երգերի հետ եւ կմրցակցի jingle bells-ի կամ happy birthday-ի հետ»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: