ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
«Ալավերդու ավտոբուս» ընկերությունն արտոնություն ստացավ. 5 նոր ավտոբուս կհամալրեն ցանցը

«Ալավերդու ավտոբուս» ընկերությունն արտոնություն ստացավ. 5 նոր ավտոբուս կհամալրեն ցանցը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՎՏՈԲՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերությանը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԲԸ–ի կողմից Ալավերդու ներհամայնքային երթուղային ցանցի սպասարկման բարելավման նպատակով նախատեսվում է ներմուծել 5 հատ ավտոբուս։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 179․5 մլն դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման և 22․6 մլն դրամի ներդրում ավտոբուսների կայանատեղերի կառուցման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2028 թվականը ընկած ժամանակահատվածում, ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 178 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 179․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 26․9 մլն դրամ:

  • Կիսվել: