ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Շատ անլուրջ թիվ եք տալիս, քաղաքի շինհրապարակներում կանոնները համատարած չեն պահպանվում. Ավինյան

Շատ անլուրջ թիվ եք տալիս, քաղաքի շինհրապարակներում կանոնները համատարած չեն պահպանվում. Ավինյան

Հաշվետու ապօրինի շինությունների շինարարական աշխատանքների կանխարգելման ուղղությամբ կազմվել է ընդհանուր թվով 43 արձանագրություն, որից թվով 12-ը կազմվել է քաղաքաշինության (00:30) հողի վերահսկողության վարչության կողմից, թվով 24-ը հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ղուկասյանը:

Նրա խոսքով, թվով 7 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից, նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 24-ով:

Բացի այդ, շինարարության հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է ընդհանուր թվով 86 արձանագրություն։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ես ակնկալում եմ նախագիծ, որով պետք է հստակեցվեր շինարարության հրապարակների համար սահմանված պայմանները, մասնավորապես փոշեկլանիչ ցանցերի վերաբերյալ: Ակնկալում եմ, որ այդ նախագիծը գալիք դեկտեմբեր ամսվա նիստում մենք պետք է ընդունենք:

Երկրորդը շատ տարօրինակ թիվ է վարչական շրջանների կողմից արձանագրված 11 արձանագրությունը: Կարծում եմ՝ շատ այդպես անլուրջ թիվ է, և երբ որ քաղաքով քշում ես, տեսնում ես համատարած որևէ մեկը մեր ներդրած քաղաքականությունը չի պահպանում, շատ քչերն են պահպանում։

Ակնկալում եմ, որ վարչական շրջանները այս թվի վրա պետք է աշխատեն։  Դեկտեմբերի վերջին ավագանու նիստով ակնկալում եմ, որ այս փոփոխությունները մենք պետք է ընդունենք»:

  • Կիսվել: