ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱԻ նախարարը Սյունիքի մարզում հանդիպել է մարզպետի հետ և այցելել Կապանի ՀՓՋ

ԱԻ նախարարը Սյունիքի մարզում հանդիպել է մարզպետի հետ և այցելել Կապանի ՀՓՋ

Սեպտմբերի 17-ին ԱԻ նախարարն այցելել է Սյունիքի մարզ:

Գերատեսչության ղեկավարը մարզպետարանում հանդիպում է անցկացրել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Քննարկվել են վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Նախարար Ա. Փամբուխչյանը մարզպետին վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները, նաև նշել, որ անձամբ ինքը և իր ղեկավարած կառույցն անում են ամեն հնարավոր բան ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու համար:

Այնուհետև Արմեն Փամբուխչյանը և Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին, աշխատանքային պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:

Ի դեպ, Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից, ինչպես և Վայոց ձորում, Գեղարքունիքում ձևավորվել են մարտական հերթապահություն իրակացնող խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում տեղակայման վայրերում:

Նախօրեին նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել էր ադրբեջանական հրետակոծությունից վնասված Ջերմուկի ՀՓՋ-ի շենք:

Возможно, это изображение 5 человек, люди сидят и в помещении

Возможно, это изображение 2 человека, люди стоят и на открытом воздухе

Возможно, это изображение 14 человек, люди стоят и на открытом воздухе

Возможно, это изображение 6 человек, люди стоят и на открытом воздухе

Возможно, это изображение 2 человека и люди стоят

Возможно, это изображение 7 человек и люди стоят

Возможно, это изображение 11 человек, люди стоят и на открытом воздухе

Возможно, это изображение 4 человека, люди стоят и в помещении

Нет описания фото.

Нет описания фото.

 

  • Կիսվել: