Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 13։00-15։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
«Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։