ԱԷԿ-ի վերազինումը մտադիր ենք իրականացնել բյուջետային միջոցներով. Մնացականյան
՛՛Ինտերֆաքսին՛՛ տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, որ հունիսին ՀՀ-ում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Մոսկվան եւ Երեւանը կշարունակեն քննարկել Մեծամորի ԱԷԿ-ի արդականացման համար վարկի երկարաձգման մասին հարցը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ ՀՀ-ն ԱԷԿ-ի վերազինումը մտադիր է իրականացնել բյուջետային միջոցներով:
Նա, մասնավորապես, նշել է, որ այդ առումով նոր վարկերի հնարավորությունը դիտարկվում է՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ-ն դա անում է իր սեփական ռեսուրսների հաշվին:
՛՛Քննարկումներ ընթանում են: Մեր երկու պետությունները որոշակի հետաքրքրություն, խորը հարաբերություններ եւ պայմանավորվելու ներուժ ունեն՛՛,-նշել է նախարար Մնացականյանը: