Ադրբեջանի տարածքով Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի
Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվում բեռների ևս մեկ խմբաքանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդդում են, որ օգոստոսի 28-ին Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ կմեկնեն ցորենով լի վեց վագոն՝ ընդհանուր առմամբ 420 տոննա, և գարիով լի չորս վագոն՝ ընդհանուր առմամբ 280 տոննա։
Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 54,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։
Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15,000 տոննա դիզելային վառելիք և մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։



