հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մշակվում են ռիսկային սցենարներ, որոնք ներառում են հնարավոր բոլոր իրադարձությունները. ԿԲ նախագահը` ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներին խոչընդոտելու մասին

Մշակվում են ռիսկային սցենարներ, որոնք ներառում են հնարավոր բոլոր իրադարձությունները. ԿԲ նախագահը` ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներին խոչընդոտելու մասին

Մշակվում են ռիսկային սցենարներ, որոնք ներառում են հնարավոր բոլոր իրադարձությունները։ Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կողմից Իրանից Հայաստան եկող բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգման հարցին։

«Մենք նայում ենք բազային սցենար և դրա շուրջ որոշակի այլընտրանքային սցենարներ։ Բազային սցենարում որոշակիորեն կան հաշվարկված ռիսկեր, բայց մենք կարծում ենք, որ այն ռիսկերը, որոնք այնտեղ ներառված են՝ էական չեն տնտեսական պրոցեսների խաթարման և տնտեսական գործունեության վտանգման տեսանկյունից։ Մշակվում են նաև ռիսկային սցենարներ, որոնք ներառում են հնարավոր բոլոր իրադարձությունները»,- նշեց Գալստյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

  • Կիսվել: