երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Աբովյանում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ

Աբովյանում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ

Շարունակվում են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ՝ տեղում ծանոթանալու մեկնարկած և ընթացող շինաշխատանքներին և պատասխանատուների հետ քննարկելու ընթացիկ խնդիրները:
Մարզպետը հերթական այցով Աբովյան խոշորացված համայնքում էր:
 
Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ նախ դիտարկել են Աբովյանի մուտքի խաչմերուկից (դիսպանսերի դիմաց) դեպի Արզնի տանող մոտ 1,4 կմ երկարության ճանապարհահատվածի շինարարության ընթացքը. ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացվում է պետական բյուջեով:
 
Շրջայցի շրջանակում մարզպետը եղել է նաև Աբովյան համայնքի Ռոսիա փողոցում, որտեղ կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, պետության և համայնքի 35%-65% համաֆինանսավորմամբ մեկնարկել են ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներ: Այս պահին հեռացվում է 5 սմ. հաստությամբ ասֆալտբետոնե ծածկույթը, որի փոխարեն կկատարվի 5 սմ հաստությամբ ասֆալտապատում, բոլոր հին եզրաքարերը կփոխարինվեն նոր բազալտե եզրաքարերով:
 
Ծրագիրն իրենից ենթադրում է Ռոսիա փողոցի հիմնանորոգում և ամբողջական ասֆալտապատում՝ շուրջ 25 000 ք/մ մակերեսով, ինչպես նաև մայթերի լուսավորության համակարգի կառուցում:
 
Աշխատանքային շրջայցն ավարտվել է Արամուս բնակավայրում, որտեղ գրեթե ավարտված են ներհամայնքային կարևոր փողոցների և նրբանցքների ասֆալտապատումը: Այդ փողոցներում երբևէ ասֆալտապատում չէր իրականացվել:
 
Աշխատանքները կրկին կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում էր՝ պետություն- համայնք՝ 35%-65% համաֆինանսավորմամբ:

  • Կիսվել: