ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
90 տարին լրացած և բարձր տարիք ունեցող անձի կենսաթոշակը կբարձրանա. Բարեփոխումներ կենսաթոշակառուների առավել խոցելի խմբերի համար

90 տարին լրացած և բարձր տարիք ունեցող անձի կենսաթոշակը կբարձրանա. Բարեփոխումներ կենսաթոշակառուների առավել խոցելի խմբերի համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է «Կենսաթոշակի մասին» օրենքի նախագծում տեղ գտած փոփոխությունները: Ըստ Խաչատրյանի՝ բարեփոխումները վերաբերում են առավել խոցելի խմբերին՝ 90 տարեկանը լրացած և բարձր, նաև՝  հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող կենսաթոշակառուներին:

Ըստ փոփոխության՝ վերը նշված տարիքային խմբի թոշակառուները պարտավոր չեն լինի անձը հաստատելու նպատակով տարին մեկ ներկայանալ բանկ: 90 տարին լրացած և բարձր տարիք ունեցող անձի կենսաթոշակը կբարձրանա իքս տոկոսով՝ Դավիթ Խաչատրյանը չհնչեցրեց կոնկրետ թիվ, բայց նշեց, որ վերահաշվարկը կիրականացվի պրոգրեսիվ աճի սկզբունքով:

Հաշմանդամ երեխա խնամող թոշակառուների համար նախատեսված է, ստաժ համարվող խնամակալության 10 տարին ավելացնել՝ հասցնելով 18-ի: Արդյունքում՝ հաշմանդամ երեխա ունեցող և խնամող 600 կենսաթոշակառուից 150-ի թոշակը կավելանա 11 հազար դրամով: 

Ըստ Դավիթ Խաչատրյանի օրենքի՝ նախագիծն անցել է հանրային քննարկման փուլը, կհաստատվի Կառավարությունում, այնուհետև՝ ԱԺ-ում: Մոտավոր հաշվարկով՝ բարեփոխումները կյանքի կկոչվեն այս տարվա երկրորդ կիսամյակում:

  • Կիսվել: