500 մանկապարտեզի մեր ծրագիրը պակաս պրոբլեմներով է առաջ ընթանում, քան 300 դպրոցի ծրագիրը, ինչը շատ լավ է. Փաշինյան
Բարեբախտաբար, 500 մանկապարտեզի մեր ծրագիրը պակաս պրոբլեմներով է առաջ ընթանում, քան 300 դպրոցի ծրագիրը, ինչը շատ լավ է: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ունենք որոշակի վստահություն, որ կկարողանանք մեր արձանագրած թիրախներին հասնել»,- նշեց նա։
Վարչապետը թվարկեց, թե որ մանկապարտեզներն են կառուցել, ասաց՝ կընտրի, թե ուր այցելի՝ ստուգելու իրականացված աշխատանքները։