չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Սեպտեմբերի 15-ի դրությամբ անշարժ գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ 36,736 հայտարարություն է ներկայացվել. ՊԵԿ

Սեպտեմբերի 15-ի դրությամբ անշարժ գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ 36,736 հայտարարություն է ներկայացվել. ՊԵԿ

Սեպտեմբերի 15-ի դրությամբ, 22 385 քաղաքացի անշարժ գույքը վարձակալության տրամադրման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին է ներկայացրել անշարժ գույքի վարձակալության 36 736 հայտարարություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

ՊԵԿ-ը ողջունում է կամավոր հարկային կարգապահություն ցուցաբերած քաղաքացիներին՝ կարևորելով օրենքի պահանջների հետևողականորեն պահպանումը և անշարժ գույքը վարձակալության տրամադրելու վերաբերյալ սահմանված կարգով հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը։ 

Միաժամանակ, հորդորում ենք կամավոր հարկային կարգապահության շրջանակում ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր` հարկային մարմնի վարչարարության արդյունքում կիրառվող տույժերից և տուգանքներից զերծ մնալու համար:

  • Կիսվել: