կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
2024 թ. հունվար-մարտ ամիսների 10 խոշոր հարկատուների անունները

2024 թ. հունվար-մարտ ամիսների 10 խոշոր հարկատուների անունները

2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
 
«Մոբայլ սենթր արթը» 2024 թ. առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել մոտ 20 մլրդ դրամ։
Ցանկի 2-րդ հորիզոնականում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` ավելի քան 18 մլրդ դրամով, իսկ 3-րդ հորիզոնականում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` մոտ 16 մլրդ դրամով։
Նշված ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների վճարած ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 387 մլրդ 109 մլն դրամ:
 
«Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 մլրդ 864 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 57 մլրդ 244 մլն դրամ»,- նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
 
1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում են նաև «Գրանդ Տոբակոն», որը 2024 թ. առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել մոտ 13 մլրդ դրամ, իսկ «Փրիթի Ուեյը»՝ մոտ 8 մլրդ դրամ, «Սի Փի Էս Էներջի Գրուպը»՝ 4մլրդ դրամ, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ մոտ 4 մլրդ դրամ, «Վիա Արմենիան»-ն՝ կրկին 4մլրդ դրամ , «Սիթին» և «Վայդբերրիզը» մոտ 4 մլրդ դրամ։

  • Կիսվել: