երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
2024-ին սուբվենցիոն ծրագրերի համար պետությունը հատկացրել է շուրջ 31.8 մլրդ դրամ. 2025-ին նախատեսվում է 28.2 մլրդ դրամ

2024-ին սուբվենցիոն ծրագրերի համար պետությունը հատկացրել է շուրջ 31.8 մլրդ դրամ. 2025-ին նախատեսվում է 28.2 մլրդ դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։

Փաստացի 2024 թվականին պետական բյուջեից համաֆինանսավորվել է շուրջ 31.8 մլրդ դրամ`421 ծրագրերի և ենթածրագրերի համար։

2025 թվականի համար ներկայացվել է 135 ամբողջական փաթեթ` 51.89 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից 28.2 մլրդ դրամը պետական բյուջեի համաֆինանսավորումն է։

  • Կիսվել: