ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2024-ին ԵԱՏՄ երկրների արդյունաբերական կոոպերացիայի աջակցությունը պետք է գործի ամբողջ ուժով

2024-ին ԵԱՏՄ երկրների արդյունաբերական կոոպերացիայի աջակցությունը պետք է գործի ամբողջ ուժով

Անհրաժեշտ է, որ արդեն 2024 թվականին ԵԱՏՄ երկրների միջև արդյունաբերական կոոպերացիային աջակցելու մեխանիզմները սկսեն աշխատել ամբողջ ուժով։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Սոչիում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
ԵԱՏՄ-ում Ռուսաստանի առաջնահերթություններից մեկը տեխնոլոգիական ինքնիշխանության և արդյունաբերական բազայի ամրապնդումն է, հավելել է Միշուստինը: Նոր սերնդի հաջողված արդյունաբերական նախագծեր ԵԱՏՄ երկրներում արդեն կան, դրանք ներկայացված են «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսում, որն ընթանում է Սոչիում` նիստին զուգահեռ, հավելել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը:
 
ԵԱՏՄ պետությունների ղեկավարները համաձայնել են միութենական բյուջեից աջակցել նման մշակումներին։ Դիտարկվող նախագծերից մի քանիսն արդեն պատրաստ են կիրառման ավտոմոբիլաշինության և շարժիչաշինության, բժշկության և այլ ոլորտներում։ ՌԴ վարչապետը նշել է, որ կարևոր է աջակցել բիզնեսի նման ձգտումներին և վերազգային մեխանիզմ ստեղծել արդյունաբերական կոոպերացիայի (այսինքն՝ ԵԱՏՄ երկու և ավելի երկրների մասնակցությամբ նախագծերի) ֆինանսավորման համար։
 
Ընդհանուր առմամբ, նշել է Միշուստինը, միության երկրների տնտեսությունները լավ ցուցանիշներ ունեն նույնիսկ արևմտյան պատժամիջոցների պայմաններում։ ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 2022 թվականին կրճատվել է 1,5 տոկոսով` շատ ավելի քիչ, քան ենթադրվում էր նախկինում։ Փոխադարձ առևտուրը 2021 թվականի համեմատ աճել է 14 տոկոսով և հասել գրեթե 6 տրիլիոն ռուբլու։ Միության երկրների տնտեսություններում ներդրումներն աճել են ավելի քան 4 տոկոսով։

  • Կիսվել: