հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ. քննարկվել են մի շարք հարցեր

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ. քննարկվել են մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների մի շարք հարցերի օպերատիվ արձագանքելու համար:

Քննարկվել են նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ օգոստոսին Ղրղզստանում կայանալիք նիստի օրակարգին վերաբերվող հարցեր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: