շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնվի 12 մետրանոց 87 ավտոբուս. Երևանի քաղաքապետ

2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնվի 12 մետրանոց 87 ավտոբուս. Երևանի քաղաքապետ

Ուրախությամբ հայտնում եմ, որ չնայած տրանսպորտային ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին, բարեփոխումները փուլ առ փուլ շարունակվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթների արդյունքում, չինական «Jhong Tong» մակնիշի 150 հատ ավտոբուս և «Yutong» մակնիշի 15 հատ տրոլեյբուս մինչև տարեվերջ կներկրվեն մայրաքաղաք:

2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, այս տարի հայտարարված մրցույթի արդյունքներով, շահագործման կհանձնվեն «Man» մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսները»,- գրել է նա:

  • Կիսվել: