չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
2022 թվ. նվաճել ենք 307 մեդալ, նախորդ տարվա 199 մեդալի փոխարեն. ԿԳՄՍ փոխնախարար

2022 թվ. նվաճել ենք 307 մեդալ, նախորդ տարվա 199 մեդալի փոխարեն. ԿԳՄՍ փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար  Արա  Խզմալյանը  կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց նախագիծ, որով 11 մարզական ֆեդերացիաններին և Շախմատի ֆեդերացիային լրացուցիչ գումար կտրամադրվի՝ 2023թ մարզիկների լավագույն վիճակում ներկայանալու, ինչպես նաև միջազգային վարկանշային կազմակերպման և անցկացման համար:

Սպորտում մեծ հաջողություններ ունենալու համար պետք է ավելացնել ուսումնամարզական հավաքների, միջազգային մրցաշարերին մասնակցության թիվը:

«2022 թվ. նվաճեցինք 307 մեդալ, նախորդ տարվա 199 մեդալի փոխարեն, որը 30 տոկոսով բարձր է մեր երբևէ ունեցած ամենաբարձր ցուցանիշից: Հաշվի առնելով որ 2023–ը նախաօլիմպիական տարի է, որը առաջ է բերում ավելի մեծ թվով հավաքների մասնակցելու անհրաժեշտություն: Բոլոր հիմքերը կան կանխատեսելու առաջիկա լրջագույն հաջողությունները»,- նշեց  Արա Խզմալյանը:

  • Կիսվել: