ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
2022-ին գազի գինը սահմանին կպահպանվի․ Մհեր Գրիգորյան

2022-ին գազի գինը սահմանին կպահպանվի․ Մհեր Գրիգորյան

Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են պահպանել սահմանին գազի գինը 2022 թվականին, բայց ճշգրտման կարիք ունեցող հարցեր են մնացել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Գործող գինը սահմանին կպահպանվի հաջորդ տարի, բայց երկու հարց կա, որոնց շուրջ պետք է պայմանավորվել։ Առաջինը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հարցն է, երկրորդը՝ գազի կալորիականությունն արժեքի մեջ ներառելը։ Այս հարցերը քննարկման փուլում են, բայց գազի գինը հաստատվել է ու երկարաձգվել է», - ասել է Գրիգորյանը։

 
 
 

  • Կիսվել: