հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
2022-ի առաջին 9 ամիսների տվյալներով եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը 30,4 միլիարդ դրամ է. Բադասյան

2022-ի առաջին 9 ամիսների տվյալներով եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը 30,4 միլիարդ դրամ է. Բադասյան

Այս տարվա առաջին 9 ամիսներին եկամտային հարկի հավաքագրումները կազմում են 378,9 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 42,5 միլիարդով կամ 12,6 տոկոսով: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նա նաև նշեց, որ տարեցտարի ավելանում է եկամտային հարկի վերադարձի ծավալը:

«Հիմնականում, ծանրաբեռնվածությունն ընկնում է հիփոթեքային ծրագրին: Եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը, առաջին 9 ամիսների տվյալներով, 30,4 միլիարդ դրամ է, ինչը նախորդ տարվա նկատմամբ ավել է 67,7 տոկոսով»,- ասաց Բադասյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ դա տեսանելի է նաև շինարարության աճի տեմպով:

«14,3 տոկոս շինարարության աճ ունենք նախորդ տարվա նկատմամբ»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: