հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
2022-ի 11 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14,4 տոկոսով. Գնաճը կազմել է 8,7 տոկոս

2022-ի 11 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14,4 տոկոսով. Գնաճը կազմել է 8,7 տոկոս

Այս տարվա 11 ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14,4 տոկոս, իսկ նոյեմբերին՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 13,8 տոկոս:

Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով, այս տարվա 11 ամիսների տվյալներով առեւտուրն աճել է 16,2 տոկոսով (միայն նոյեմբերին՝ 22,1 տոկոսով), շինարարությունը՝ 13,9 տոկոսով (միայն նոյեմբերին՝ 11,3 տոկոսով), ծառայությունների ոլորտը 28,2 տոկոսով (միայն նոյեմբերին՝ 30,9 տոկոսով), արդյունաբերությունը՝ 8,4 տոկոսով (միայն նոյեմբերին գրանցվել է 0,2,3 տոկոսով նվազում):

Հունվար-նոյեմբերի տվյալներով գնաճը կազմել է 8,7 տոկոս, իսկ նոյեմբերը՝ նոյեմբերի համեմատ՝ 8,8 տոկոս:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 11 ամիսներին աճել է 67,8 տոկոսով, իսկ հոկտեմբերը՝ հոկտեմբերի համեմատ՝ 74,5 տոկոսով:

Արտահանումը 11 ամիսների տվյալներով աճել է 75.2 տոկոսով (նոյեմբերին՝ 95,8 տոկոսով), իսկ ներմուծումն աճել է 63,6 տոկոսով (հոկտեմբերին՝ 63,9 տոկոսով):

14.jpg (89 KB)

  • Կիսվել: