շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում` պատգամավորներինը. Փաշինյան

200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում` պատգամավորներինը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ այս տարի 19-20 %-ով պետական բյուջեի եկամուտների աճ կապահովվի, և հունվարի մեկից թոշակները կբարձրանան:

Խոսելով նախարարների աշխարավարձերը 1.5-2 անգամ բարձրացնելու իր գաղտնի որոշման մասին, վարչապետն ասաց. «Պետք չէ ասել, թե ինչպես է ստացվում, որ նախարարը թոշակառուից չգիտեմ քանի անգամ բարձր աշխատավարձ է ստանում, քանի որ նախարարի աշխատանքի որակից է կախված այն, թե թոշակառուի թոշակը որքան կլինի»:

Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ 200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է: Բարձրանալու է նաև պատգամավորների աշխատավարձը, քանի որ նոր Հարկային օրենսգրքով 150 հազար դրամից ավել ստացող բոլոր քաղաքացիների աշխատավարձը հունվարի 1-ից ավելանալու է»:

 

  • Կիսվել: