չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են կառուցապատման ոլորտի բարելավմանն առնչվող հարցեր

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են կառուցապատման ոլորտի բարելավմանն առնչվող հարցեր

 Հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝
  • տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը,
  • կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը,
  • կառուցապատման շուկայի զարգացմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը նպաստող գործիքների ներդրմանը։

Անդրադարձ է կատարվել նաև ոլորտին առնչվող այլ հարցերի։
 
Հանդիպմանը մասնակցել են «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, ինչպես նաև շահագրգիռ մարմինների այլ ներկայացուցիչներ։

  • Կիսվել: