չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԶՈւ ԳՇ պետի տեղակալը հայտնել է, որ տեղյակ են, թե որտեղ քանի՛ հայ զինծառայողի մարմին կա

ԶՈւ ԳՇ պետի տեղակալը հայտնել է, որ տեղյակ են, թե որտեղ քանի՛ հայ զինծառայողի մարմին կա

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այսօր վարդենիսում դեսպանների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց տեղեկությունները, ըստ որոնց՝ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զոհերի մարմիններ կան, եւ ՊՆ-ն դեռ դուրս չի բերել դրանք:

՛՛Մենք թողել ենք միայն այն դիրքերը, որտեղ մեր զինակից ընկերները զոհվել են: Այսօր մենք գիտենք՝ որտեղ քանի մարմին ունենք մեր ընկերների, ու դա մեր ամենացավոտ հարցն է: Հայրենիքի համար կյանք տված զինծառայողը պետք է զինվորին վայել հանձնվի հողին:

Ադրբեջանը հայտարարեց իբր հումանիտար զինադադար, սակայն հումանիտար զինադադարը նախատեսում է վիրավորների եւ աճյունների դուրսբերում: Մեր փորձերը՝ դուրս բերել մեր ընկերների աճյունները, հակառակորդի կողմից հանդիպեցին ուժեղ կրակի ազդեցության: Հայտարարեցին, որ ադրբեջանական կողմը կվերադառձնի մեր զինծառայողների մարմինները: Մենք գիտենք, որ մարմիններ կան, որ անմիջական դիրքերում են՛՛,-ասաց նա՝ չհայտնելով, սակայն, դիերի հստակ թիվը: 

  • Կիսվել: