Զորավարժարաններից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ
Անձնակազմի պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով 1-ին զորամիավորման զորավարժարաններից մեկում մայիսի 26-ին անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատված ուսումնական կետերում զինծառայողները կատարելագործել են հաստիքային զենքից կրակի վարման և գործողությունների ներդաշնակման հմտությունները։