չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Զորամասի հրդեհի պատճառով պաշտոնից կազատվի 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը

Զորամասի հրդեհի պատճառով պաշտոնից կազատվի 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը

Այսօր գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառով Պաշտպանության նախարարությունում պաշտոնանկություններ կլինեն։ 

Infoport.am-ի տեղեկություններով պաշտոնից կազատվի ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետը և ԶՈՒ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը։

Ինչպես հայտնել էինք, հրդեհ պատճառով զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն

  • Կիսվել: