չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Զորամասերից մեկում անցկացվել է շարային ստուգատես

Զորամասերից մեկում անցկացվել է շարային ստուգատես

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 8-ին անցկացվել է շարային ստուգատես, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցները, նաև հրահանգավորել են զինծառայողներին առաջադրված խնդիրների կատարման, անվտանգության պահպանման և մարտական հերթապահության կրման կանոնների վերաբերյալ։

  • Կիսվել: