կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Զոհված զինծառայողի հարազատները չեն կարողանում ստանալ նրա մահվան վկայականը. պատգամավոր (տեսանյութ)

Զոհված զինծառայողի հարազատները չեն կարողանում ստանալ նրա մահվան վկայականը. պատգամավոր (տեսանյութ)

Զոհված զինծառայողի հարազատները չեն կարողանում ստանալ նրա մահվան վկայականը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ կից ներկայացնելով ԱԺ-ում իր ելույթի տեսագրությունը:
 
Պատգամավորը նաև հավելել է. ՛՛Զոհվածին Երևանի դատաբժշկական կենտրոնից դուրս գրելիս հարազատներին ասել են՝ «գնացե՛ք, հետո կգաք, արձանագրություն կտանք, հիմա չենք հասցնում»։ Իսկ հիմա պարզվում է` չեն կարողանում գտնել այն դատաբժշկին, ով իրականցրել է դիահերձում, որի տված արձանագրության հիման վրա պիտի հարուցվեր քրեական գործ ՀՀ քննչական կոմիտեում և մահվան բյուրոյում տրվեր վկայական։
 
Ուզում եմ հասկանալ` քանի՞ այսպիսի դեպք կա, ովքե՞ր են պատասխանատուները և ի վերջո՝ ի՞նչ պիտի անեն զոհվածների այն հարազատները, ովքեր նման իրավիճակում են հայտնվել։
Դիմում եմ մեր քաղաքացիներին․ եթե դուք ևս ունեք նմանօրինակ խնդիր, գրե՛ք ինձ։ Սա շատ կարևոր հանգամանք է, որը հետագայում մի շարք այլ խնդիրների հիմք է հանդիսանալու՛՛։
 

  • Կիսվել: