հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԱԾ-ի հայտարարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի վերաբերյալ

ԱԱԾ-ի հայտարարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին եւ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ եւ մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար: Այս մասին  տեղեկանում է ԱԱԾ-ից։

Միաժամանակ, տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում: 

  • Կիսվել: