չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Զինվորների շրջանում հիվանդ լինելը երբեմն հնարավորություն է հերթապահությունից, առավոտյան «վեր կաց»-ից խուսափելու. Պաշտպանության փոխնախարար

Զինվորների շրջանում հիվանդ լինելը երբեմն հնարավորություն է հերթապահությունից, առավոտյան «վեր կաց»-ից խուսափելու. Պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության նախարարությունը պարտավոր է անհապաղ օգնություն ցուցաբերել հիվանդ զինծառայողներին, բայց երբեմն զինծառայողները հիվանդ են ձևանում, որ խուսափեն հերթապահությունից: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Այսօր գաղտնիք չէ, որ զինծառայողները, ովքեր խնդիր են ունենում, բոլորը ցանկանում են, որ արագ արձագանք տրվի, ինչը, բնական է, ու պարտավոր ենք տալ, նաև դրանից հետո ցանկանում են վիրահատություն, վիրահատությունը, որպես կանոն, ցանկանում են Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալում, դրանից հետո ցանկանում են պարտադիր մայրական խնամք, իհարկե, դա իրենց իրավունքն է։ Ով հիվանդ է, մենք պարտավոր ենք հիվանդներին արագ ապաքինել, բայց նաև հիվանդ լինելը հնարավորություն է հերթապահությունից, առավոտյան «վեր կաց»-ից խուսափելու», - ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նիստում ասաց Սարգսյանը։

Արձագանքելով փոխնախարարին՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Բոլորս էլ դրա միջով անցել ենք, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ»։

  • Կիսվել: